Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բըլթ» և իռացիոնալության քաոս. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինֆորմացիայի ազատության կամ հարաբերական ազատության ու հասանելիության, համացանցի ու տեղեկատվական տեխնոլոգիանների արագընթաց զարգացման թոհուբոհի և, իհարկե, սոցիալական ցանցերի տարածման ներկայիս մակարդակում, լուրջ, բովանդակային, սթափ և խորքային քննարկումներին, բանավեճերին և քննախոսությանը փոխարինելու է գալիս մեկ արտահայտության կամ նույնիսկ բառակապակցության վրա հիմնվող տեղեկատվական պսևդոսկանդալների ժամանակը:

Անշուշտ, տեղեկատվական, երբեմն էլ քարոզչական թրոլլինգի լավագույն նախապայմանը պետական պաշտոնյաների, ծառայողների, քիչ թե շատ հայտնի գործիչների լեզվական կիքսերն են, անհաջող ձևակերպումները` ժարգոնային լեզվով ասած` «բլթոցները»: Այս տարօրինակ երևույթը բավական հետաքրքիր շերտեր ունի: Օրինակ` հանդիպում են անհատներ, ովքեր չափից ավելի առանձնահատուկ ու յուրօրինակ երևալու համար հանդես են գալիս ակնհայտ հակասական հայտարարություններով ու գնահատականներով: 

Նման վարքագիծը, որպես կանոն, ինքնաբավ և սեփական անձի քարոզչության բնույթ ունի: Մարդիկ պարզապես ձգտում են իրենց շուրջ խոսակցությունների, հայտնի լինելու և այլն:

Սակայն կա նաև մեկ այլ խումբ` վերջիններս պարզապես անհաջող ելույթներ են ունենում, սխալ կամ սայթաքուն, երկիմաստ արտահայտություններ անում, սակայն սա արդեն իսկ բավարար է, որպեսզի առնվազն սոցցանցային հանրույթն ու մեդիան սանձազերծեն մառազմատիկ «քլնգոց»: 

Թերևս հենց այս տրամաբանության մեջ էին առաջին փոխվարչապետի խոսնակի, և ոչ միայն նրա, տարբեր արտահայտությունների շուրջ ծավալված արձագանքները: Այստեղ բացարձակ էական չեն ո՛չ խոսնակի, ո՛չ փոխվարչապետի, ո՛չ էլ այս կամ այն նախարարի ու պաշտոնյայի անձերը, խնդիրը, կարելի է ասել, ֆեյսբուքյան իռացիոնալության մեջ է: Ասել, թե նախկինում մենք չենք չունեցել տարբեր սայթաքումներ ունեցող գործիչներ, միամտություն կլինի, նրանք միշտ էլ եղել են…

Օրինակ` մենք ունեցել ենք մշակույթի նախարար, որը չէր ճանաչում Հովհաննես Չեքիջյանին, բայց դրա մասին քչերն են հիշում, ավելին` ներկայումս, ցավոք, քչերն են ճանաչում նաև Չեքիջյանին: Հենց այսօրվա խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունում կա մի պատգամավոր, որը ընդամենը մի քանի ամիս առաջ խորհրդարանում ելույթ էր ունենում «գողական պանյատներով», վերջապես խորհրդարանում է Գալուստ Սահակյանը, որի կոլորիտային, հումորային երբեմն էլ անհասկանալի արտահայտությունները համացանցային հիթեր են դառնում: Սակայն այս երևույթները ունեն բազմաթիվ շերտեր, որովհետև մի դեպքում մենք առնչվում ենք հումորի առիթի հետ, մյուս դեպքում ականատես լինում չափազանցված պոռթկումների: 

Վերջիններիս դեպքում մենք գործ ունենք առնվազն անառողջ մթնոլորտի հետ, որը, երբեմն նույնիսկ միտումնավոր կերպով, գեներացվում է տարբեր հայտնի ու անհայտ օղակների կողմից: Ըստ էության, շատ դժվար է գտնել այսօրինակ բացասական երևույթների դեմ պայքարի գործուն մեխանիզմներ, թերևս միակ տարբերակը կրթությունն է, իսկ դա էլ արդեն տարիների աշխատանք ու չարչարանք է պահանջում: Թերևս նաև հենց թերի կրթության, կրթական համակարգի բոլոր օղակներում չափազանցված պաթոսի, իռացիոնալ հերոսականության, ազգայնական քարոզչության և սրա դեմ էլ չափազանցված կոսմոպոլիտիզմի գաղափարաբանության տարածման արդյունքում սթափ դատողությունն իր տեղը զիջում է ծայրահեղացված պսևդոգաղափարներին ու քարոզչությանը: Ուզենք, թե չուզենք, մենք պետք է ընդունենք այն փաստը, որ առողջ հասարակությունը սկսվում է կրթական համակարգից, կհաջողե՞ն արդյոք նոր և նրան հաջորդող կառավարությունները, դժվար է ասել, սակայն ակնհայտ է նաև, որ չհաջողելու իրավունք մենք բոլորս չունենք: 

Հ.Գ.- Ի դեպ, պետական պաշտոնյա կամ ծառայող լինելն ավելի շատ սահմանափակումներ է ենթադրում, քան թե լիազորություններ, ուստի, որպեսզի առաջիկայում բացառվեն տարատեսակ ֆորս–մաժորները, ցանկալի կլինի, որպեսզի նրանք, նրանց մամուլի խոսնակներն ու պատասխանատուները պարզապես զերծ մնան երկիմաստ և անհաջող հայտարարություններից, քանի որ միշտ կգտնվեն շատ շատերը, որոնք կհասկանան այնպես, ինչպես իրենք են ուզում և ոչ թե այն, ինչի մասին ասվել է: Իսկ խոսացողներին ամեն անգամ «սկրեպով» չես փակցնի իրենց խոսքին, որ հնթացս պարզաբանեն, թե ինչ են ցանկացել ասել…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян