ԱՄՆ-ում անհայտ անձինք հրկիզել են միանգամից 7 եկեղեցի
ОБЩЕСТВОVlasti.net-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսուրի նահանգի Սենտ Լուիսի քաղաքում հետաքննություն է սկսվել միանգամից 7 եկեղեցի այրելու գործով։ Դրանք բոլորն էլ գտնվում են միմյանց մոտ՝ 5 մղոն հեռավորության վրա։ Հրկիզումները վախի ալիք են առաջացրել տեղաբնակների շրջանում։
Հրկիզված եկեղեցիների մի շարք առաջնորդներ պատրաստ են ներել հրկիզում իրականացրածներին։
Վանահայր Ռոդրիկ Բարտոնը հայտարարել է, որ իրենք աղոթում են հանցագործի համար՝ անկախ նրա ով լինելուց, և որ իրենք ներել են նրան և ցանկանում են, որ նա կանգ առնի այդքանով։ Ոստիկանությունը հետաքննում է հրկիզումների միջադեպը և արդեն իսկ 2000 դոլար պարգևավճար է խոստացել օգտակար տեղեկատվության համար, որը կնպաստի հանցագործի կամ հանցագործների ձերբակալմանը։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



