Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աղիքային հիվանդությունների՝ ջրային գործոնով պայմանավորված լինելը բացառվում է. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները: Այդ մասին ահազանգում են թե՛ աղիքային հիվանդությամբ բժշկական կենտրոններում հայտնված երեխաների ծնողները, թե՛ այս օրերին հիվանդանոցներ այցելող քաղաքացիներ: 

Հիվանդությունների աճի մասին զգուշացնում է նաև Առողջապահության նախարարությունը՝ հորդորելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին ավելի զգոն լինել՝ խուսափելու համար երեխաների վարակման վտանգից:

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Զարդարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, իրենց հիվանդանոցում հիվանդների թվի աճ չկա, սովորական աշխատանքային ծանրաբեռնվածություն է: «Իհարկե, փետրվար ամսվա համեմատությամբ աճել է, բայց մայիս–հունիս ամիսների համեմատությամբ փոփոխություն չկա»,– նշեց Զարդարյանը:

Հարցին, թե ո՞րն է այս շրջանում բռնկված հիվանդությունների պատճառը, նկատեց, որ իրենք պատճառագիտությամբ չեն զբաղվում, հիվանդությունն են բուժում:

«Արաբկիր» բժշկական համալիրից էլ հրաժարվեցին հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, թե նման տեղեկատվություն առհասարակ չեն տրամադրում:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամառային տաք ժամանակահատվածը նպաստավոր  է աղիքային հիվանդությունների համար, ինչին ականատես ենք լինում սկսած հունիսի երկրորդ կեսից:

«Այն ակտիվությունը, որն արձանագրվում է՝ պայմանավորված վարակիչ հիվանդություններով, օրինաչափ է: Յուրաքանչյուր տարի այս սեզոնին դիտվում է աղիքային վարակների ակտիվություն, սակայն այս տարվա առանձնահատկությունն այն է, որ հունիսին դիզենտերիա հիվանդության հետ գործ ունեցանք, որի հարուցիչը շիգելա զոնն է: Սա փաստում էր սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների մասին: 

Մշտադիտարկումները շարունակվում են ինչպես օրական կտրվածքով, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով: Վերջին 20 օրերի ընթացքում իրականացված հետազոտությունները վկայում են, որ էնտերովիրուսների ակտիվություն  է նկատվում, ինչի մասին առողջապահության նախարարությունը բարձրաձայնել էր և զգոնության կոչ արել ազգաբնակչությանը, մանավանդ՝ ծնողներին, քանի որ այդ հիվանդության դեպքերի մեծամասնությունը՝ 80– 90%–ը, արձանագրվում է մանկահասակ երեխաների շրջանում»,– նշեց նա:

Աղիքային վիրուսները բավական լավ հարմարվողականություն ունեն շոգ եղանակին, նրանք երկար ժամանակ պահպանվում են շրջակա միջավայրում: Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին՝ երեխաների լողը կազմակերպել այնպիսի վայրերում, որտեղ այն թույլատրված է, իսկ դեկորատիվ լողավազաններում՝ բացառել:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների 18%–ը կազմում են էնտերովիրուսները: Միաժամանակ, մեկ շաբաթվա կտրվածքով կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ այս պահին ո՛չ ակտիվություն, ո՛չ նվազում չի դիտվում, այսինքն՝ տեղի է ունենում իրավիճակի կայունացում: Թորոսյանի խոսքով, դա օրինաչափ է, քանի որ մինչև սեպտեմբեր կգտնվենք աղիքային վարակների՝ «նպաստավոր» սեզոնային ժամաակահատվածում: 

Հարցին, թե հնարավո՞ր է աղիքային վարակների պատճառը ջուրը լինել, պատասխանեց, որ ջրային գործոն լինելու դեպքում կարճ ժամանակահատվածում մեկ բնակավայրից տասնյակ հիվանդների գրանցում կլիներ: 

 

«Չունենք հիվանդների կուտակումներ մեկ փողոցով, մեկ շենքով կամ մեկ ավանով: Դեպքերը սփռված են, ինչը բացառում է ջրային գործոնը: Չի՛ կարելի ջրային գործոնը որպես այս իրավիճակի մեղավոր դիտարկել: Սա բացատրվում է համաճարակաբանության օրինաչափությունների, դիտարկումների առանձնահատկությունների հիման վրա»,– նշեց նա:

Եթե այս տարի աշխուժացել է էնտերովիրուսային հիվանդությունների աճը, ապա նախորդ տարի կոկսակի վիրուսներն էին ավելի շատ գլուխ բարձրացրել: 2014 թ. էնտերովիրուսները պատճառ դարձան մինինգիտների թվի ավելացման համար: Էնտերովիրուսներն ունեն տարբեր ձևեր, տարբեր կլինիկական արտահայտումներով են ի հայտ գալիս: Թորոսյանի խոսքով, դրանց ակտիվացում է դիտվում նաև Ռուսաստանում: 

Ստացվում է, որ վարակվելու պատճառը բնավ ջուրը չէ, այլ սեփական հիգիենային, սննդին չհետևելու արդյունքը: Ըստ նախարարության՝ աղիքային հիվանդությամբ վարակվելու ռիսկերը մեծանում են կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս, հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս, փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս, ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս, երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս, լողավազաններում լողանալու դեպքում՝ լողափի չմշակված հատվածներում լողանալիս և այլն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию