Խոշոր վթար Երեւանում. բախվել են մարդատար ավտոբուսն ու ԿԱՄԱԶ-ը (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչ 53-ամյա Արմեն Գեւորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու ԿԱՄԱԶ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Բախման հետեւանքով ԿԱՄԱԶ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ԿԱՄԱԶ-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հենց նա է եղել. շրջադարձ կատարելիս չի զիջել ավտոբուսի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



