Զանգակատան և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Զանգակատան և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքներում սույն թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման, Զանգակատան համայնքի ղեկավար Էմին Սահակյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի հունիսի 11-ին հրաժարական է ներկայացրել:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



