Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից
ОБЩЕСТВОՀայաստանում գտնվող ուսումնական հաստատությունների ղեկավարները այսուհետ չպետք է ուղղորդեն իրենց աշխատակիցներին օգտվել կոնկրետ բանկերից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ այս կոչը վերաբերում է նաև բոլոր պետական կառույցներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



