Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի հյուսիսային Ուտարակխանդ նահանգում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ ևս 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Հայտնի է, որ ավտոբուսը մոտ 250 կմ խորությամբ կիրճն է ընկել մայրուղով ընթանալու ժամանակ։ Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուրը նշում է, որ նահանգի իշխանությունները դրամական փոխհատուցում կվճարեն մահացածների ընտանիքներին, ինչպես նաև կօգնեն տուժածներին:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



