Նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Տավուշի մարզի մի շարք համայնքներ
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Հուլիսի 21-ին նախարարը Դիլիջան, Նոյեմբերյան, Բերքաբեր համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու և վարչական ներկայացուցիչների հետ։
Հաջորդ օրը` հուլիսի 22-ին, Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի Տավուշի մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, Իջևանի համայնքի ավագանու անդամների և Բերդ համայնքի ղեկավարի հետ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



