Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել 2017-ին 1.5 մլրդ եվրո գումարի չափով սահմանված «Հերմես» արտահանման երաշխիքների սահմանափակումը, որը նախատեսված է Թուրքիայի հետ առևտուր իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, սահմանափակման ժամկետը չի երկարաձգվի ընթացիկ տարում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը չի մեկնաբանել այս լուրը:
«Հերմեսը» Գերմանիայի կառավարության արտահանման երաշխիքն է, որը թույլ է տալիս ապահովագրել գերմանական ընկերություններին: Երաշխիքը Բեռլինը տրամադրում է երկրից ապրանք արտահանողներին, որպեսզի ներկրող երկրի կողմից խնդիրների առաջացման դեպքում արտահանող ընկերությունը կարողանա արտահանած ապրանքի գումարն ստանալ Գերմանիայի կառավարություից;
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



