Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ապրիլյանի մասնակից, «սպեցնազի» զինծառայող 40-ամյա Սասուն Միքայելյանին զրկել են հաշմանդամության կարգից (ֆոտո)

ОБЩЕСТВО

«Սպեցնազի» նախկին զինծառայող 40-ամյա Սասուն Միքայելյանը, ով վիրավորում է ստացել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր էլ առողջական խնդիրներ ունի, սակայն նրան զրկել են հաշմանդամության կարգից:

NEWS.am-ի հետ զրույցում Սասուն  Միքայելյանն ասաց, որ արդեն երեք տարի որպես պայմանագրային զինծառայող ընդգրկված է «Հատուկ ջոկատի կազմում», ավագ հետախույզ է եւ այսօր ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական առաջադրանք կատարելիս.

«Մինչ ծառայելը անվտանգության աշխատակից եմ եղել տարբեր հիմնարկներում, 2015-ին անցա պայմանագրային ծառայության սպեցնազի կազմում: Տարբեր առաջադրանքներ ենք կատարել սահմանին՝ նույնիսկ լազերային զենքից աչքի վիրավորում եմ ստացել: Ապրիլյան պատերազմը որ սկսվեց, մենք զորավարժությունների էինք, մեզ ասացին, որ պիտի Թալիշ գնանք՝ հատուկ առաջադրանք կատարելու, որովհետեւ պատերազմ է: Ապրիլի 2-ին գնացինք, ապրիլի 3-ին վիրավորվեցի»,-պատմում է Սասունը:

Զինծառայողի խոսքով՝ դիրքերը հետ բերելու, զինվորներին շրջափակումից ազատելու, վիրավորներին իջեցնելու ժամանակ, թշնամու դիպուկահարի կողմից նկատվել է եւ վիրավորվել թշնամու դիպուկահարի կողմից. «Սնայպերը նկատում ու խփում ձախ  կոնքազդրիս, սակայն տեսնելով, որ զինվորները շրջափակման մեջ են, մոռանալով ցավի մասին՝ առաջ ենք նետվում դեպի գրավված դիրքերը: Այդ ժամանակ թշնամին նկատելով լարված գործողություններ՝ սպեցնազի գործողությունների հետ կապված՝ գործի է դնում ծանր հրետանին, որի ընթացքում տանկի արձակած կրակոցը կպնում է որովայնիս: Էդ ժամանակ արդեն թշնամումու սպեցնազն էլ էր աշխատում ու մեզ օգնական ուժեր եկան, ինձ ու մյուս վիրավորներին դուրս են բերում տարածքից»:

Սասունին նախ տեղափոխում են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, ապա Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ստեփանակերտում առաջին վիրահատությունն են անում, հաջորդ օրը տեղափոխում Երեւանի Մուրացանի հոսպիտալ՝ ախտորոշումը՝ ձախ կոնքազդրային հոդի շրջանի ականաբեկորային միջանցիկ-թափանցիկ վիրավորում՝ փափուկ հյուսվածքային դեֆեկտով. «Երբ տեղափոխում էին Ստեփանակերտ, գիտակցությունս տեղն էր, բայց արնաքամ լինելու վտանգ կար եւ ինձ առաջին վիրահատությունն արեցին Ստեփանակերտում, հետո Երեւանում:

Մոտ 4 վիրահատություն եմ տարել, 4 ամիս հոսպիտալում գտնվելուց հետո դուրս եմ գրվել՝ հետագա բուժումը տանը շարունակելու համար: Արդեն երկու տարի է անցել, բայց իմ վիճակը գնալով վատանում է, ոչ թե լավանում եմ, ավելի եմ վատանում: Ոտքս երբեմն չի գործում, ձեռնափայտով եմ ման գալիս, մկանային ուժեղ ցավեր եմ ունենում, նյարդային համակարգիս վրա է ազդել»,-պատմեց նա:

Սսաուն Միքայելյանը 2017թ-ին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել եւ 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչվել: Սասունի պնդմամբ, այդ ընթացքում բազմաթիվ հիվանդանոցներ դիմելուց եւ համապատասխան բուժում չստանալուց հետո ցանկություն է հայտնում բուժվել արտերկրում. «Էլ հիվանդանոց չի մնացել, որ չդիմեմ, բոլորն էլ գրում են, որ ես բազմաթիվ խնդիրներ ունեմ ու էդ խնդիրները օր օրի շատանում են: Թղթերս ուղարկել եմ Գերմանիայի բժշկական հաստատություններից մեկը, որտեղից պատասխան է եկել, որ ինձ կարող են օգնել: Թղթերն ուղարկել եմ ՊՆ, Առողջապահության նախարարություն ու դեռ պատասխան չեմ ստացել»:

Մինչ թղթերը դասավորվում է, Սասունի՝ 2018-ի հերթական փորձաքննության ժամանակն է մոտենում եւ 2018թ-ի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը Սասունին հաշմանդամ չի ճանաչում. «Հիմա ես առանց կարգի չեմ կարող իմ հետագա բուժումը կազմակերպել արտերկրում: Ես հենց փորձաքննությունից հետո էլի դիմում եմ տարբեր հիվանդանոցներ, հետազոտվում եմ ու բոլոր տեղերում եզրակացություն են գրում, որ ինձ մոտ բազմաթիվ խնդիրներ կան՝ նյարդային համակարգի, փափուկ հյուսվածքների, ոտքս շատ ժամանակ առաջ չի գնում, պահ է լինում, որ ես ցավից ուղղակի գալարվում եմ, մի աչքս գրեթե չի տեսնում ու էս վիճակում ինձ կարգից զրկում են: Եթե չի հասնում, ո՞նց են տարբեր հիվանդանոցներ էս խնդիրները մատնանշում: Ինձ ինչու կոնկրետ չեն բացատրում, թե ինչու չի հասնում»,-ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Սասունի պահանջը արդարության վերականգնումն է՝ կարգի նշանակումը, որը ննարավորութուն կտա բուժումն իրականացնել արտերկրում:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը կնոջ եւ 2 տղաների հետ բնակվում է Հրազդանի Միկրոշրջան թաղամասի վարձակալած բնակարանում, այս պահին որեւէ օգնող ձեռք չունեն: Վերջինս ցանկանում է շուտ ապաքինվել եւ շարունակել ծառայությունը: Սասուն Միքայելյանը պարգեւատրվել է «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով, ինչպես նաեւ «Մարտական վիրավորում» առաջին աստիճանի կրծքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստանալու համար:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%