Սպիտակի ոլորաններում ասֆալտով բարձված բեռնատարը շրջվել է. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր (ֆոտո)
ОБЩЕСТВОԼոռու մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետեւ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ասֆալտով։

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



