Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բոլորի և յուրաքանչյուրի ձևավորած կերպարը` երեք միլիոն Նիկոլ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղափոխության, իշխանափոխության կամ էլ, ինչպես ասում են, իրողությունների փոփոխության հետևանքով հանրային ակնկալիքները աննախադեպ աճում են: Ավելին, անգամ իշխանության շարքերում նոր մարդկանց, նոր կերպարների հայտնվելը ոչ պակաս խթանում են հաճախ իռացիոնալ հասարակական սպասումներ: Այս տեսանկյունից ամենահատկանշականը, թերևս, Կարեն Կարապետյանի հայտնվելն էր վարչապետի պաշտոնում: Համաձայնենք, որ Կարապետյանը սկզբնական շրջանում բավական լայն հասարակական աջակցություն ստացավ և, ըստ էության, ՀՀԿ քարոզարշավը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կառուցված էր հենց Կարապետյանի «դրայվոտ» կերպարի վրա: 

Կարապետյանն այսօր անցյալում է, երկրում իրողություն է փոխվել, սակայն մեծ հաշվով չեն փոխվել հասարակական տրամադրություններն ու ակնկալիքները, ավելին` չի փոխվել անգամ այդ ակնկալիքների հասցեատերը` տվյալ դեպքում նկատի ունենք պաշտոնը, ոչ թե անձը: Այսօր, ուզենք թե չուզենք, մեր հասարակության գերակշիռ հատվածը սպասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուծելու է իր ու հենց անձամբ իր խնդիրները: Սա է պատճառը նաև, որ սեփական տան կտուրի վերանորոգումից սկսած մինչև բիզնեսի անվտանգության երաշխիքներ ընկած միջակայքում բոլոր հարցերի պատասխանները, բոլորը սպասում են միայն Նիկոլ Փաշինյանից: Հետաքրքրական է նշել, որ այս սպասումները ձևավորել են Նիկոլի կերպար, ընդ որում` ոչ թե հավաքական հեղափոխականի, իշխանափոխության հասածի, վարչապետի կամ պետության ղեկավարի կերպար, այլ ընդհակառակը, եթե փոքր–ինչ գեղարվեստորեն ասենք, Նիկոլին տարանաջատել են հարյուր հազարավոր կերպարների: Այլ կերպ ասած` հայաստանյան հասարակության բոլոր խավերն ու շերտերն ունեն իրենց ստեղծած Նիկոլի կերպարը: Մի մասի համար Նիկոլը, ոչ թե վարչապետը, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե պետության դե յուր և դե ֆակտո ղեկավար Փաշինյանը, այլ հենց Նիկոլը, որը վերացական կերպար է, պետք է բացահայտի մարտի մեկը, մյուս մասի Նիկոլը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, մյուսինը` լուծում տա աղքատության ու գործազրկության խնդրին, մեկ այլ հատված սպասում է Հայաստանի «լավ երկիր դառնալուն»` կրկին Նիկոլից: Սա, ըստ էության, զուտ հասարակական մտածելակերպի դրսևորումն է, որովհետև նախորդ ժամանակաշրջանում, ամենակենցաղային թեմաներով կարող էինք բաց ու փակ նամակներ տեսնել, որոնք ուղղված էին Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին: Ավելին, խորհրդային շրջանում հարցերի լուծման ամենակարճ ճանապարհներից մեկն էր Լենինի դամբարան հասցված նամակը, ի դեպ` բազմաթիվ աղմկահարույց միջադեպքեր են եղել, երբ քաղաքացիները փորձել են դամբարանում նամակներ դնել Լենինի աճյունին: 

Թերևս հենց այս մտածողությունը պետք է փոխվի. դժվար է ասել, թե ինչպիսի աշխատանքային ու ժամանակային ընդգրկում կունենա հասարակական գիտակցության մեջ պետության ղեկավարի «սեփականացված» կերպարի տրանսֆորմացիան դեպի պետության գլխի հավաքական կերպարի ընկալում, որն էլ պետք է երաշխավորի հասարակության հավաքական խնդիրների լուծումը և ոչ թե տա բոլորի ու յուրաքանչյուրի հարցի պատասխանն առանձին առանձին: Սակայն միանշանակ է, որ հանրային մտածողության մեջ արմատական փոփոխություն պետք է լինի ղեկավարի, պաշտոնյայի ընդհանուր կերպարի ընկալումների մեջ, այլապես մենք կշարունակենք ունենալ հասարակություն, որի յուրաքանչյուր անդամ ունի ղեկավարի իր ստեղծած կերպարը և հենց նրանից սպասում է իր խնդրի լուծումը: Սա որևէ աղերս չունի և չի կարող ունենալ պետական մտածողության ու պետականության գիտակցության հետ` անկախ նրանից, թե ինչպիսի հեղափոխություններ կլինեն: Գումարած սրան, նման մտայնություններով տարված հասարակության մեջ ոգևորություններն ու հիասթափությունները վայրկենական կարող են հաջորդել միմյանց, որովհետև մենք գործ ունենք ոչ թե իրականության ռացիոնալ գնահատականի, այլ մարդկանց կողմից սեփական պահանջի կերպարի ստեղծման հետ, որը մարդկանց մեկ այլ խմբի մոտ դիտվում է բոլորովին այլ տեսանկյունից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%