Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից․ Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել Տավուշի մարզում

ОБЩЕСТВО

Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Տավուշի մարզում:

 
Ճանաչողական այցի ընթացքում նախարարը եղել է մարզի խոշորացված, ինչպես նաև սահմանապահ մի շարք համայնքներում։ 

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարությունից։ 

Դիլիջանի համայնքապետարանում նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանի ներկայացուցիչների հետ, ծանոթացել խոշորացման գործընթացի արդյունքում գրանցված դրական և բացասական արձանագրումներին։ Անդրադառնալով խոշորացմանը վերաբերող  հանրության մտահոգություններին՝  նախարարն ընդգծել է, որ շատ հաճախ դրանք տեղին են, քանի որ քաղաքային համայնքներում ռեսուրսների գերկենտրոնացումը երկրորդային պլան է մղում գյուղական բնակավայրերի խնդիրները։ Այդ իսկ պատճառով նախարարը համայնքային պատասխանատուներին հորդորել է սուբվենցիայի ծրագրերից օգտվելիս նախապատվությունը տալ առավելապես գյուղական համայնքների կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։ 

Խոսելով Դիլիջանի զբոսաշրջության զարգացման մասին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքում առկա զբոսաշրջային հսկայական ներուժը պետք է օգտագործել հավուր պատշաճի, իսկ տարբեր բիզնես-նախագծեր իրականացնելիս ներգրավել հանրության առավել լայն շրջանակների։ Այս համատեքստում նախարար Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանին բնորոշ անտառպահպանության հիմախնդիրներին՝ հորդորելով նպատակային օգտագործել զբոսաշրջային գրավչություն ներկայացնող  անտառի ընձեռած բարիքները։ 

Այնուհետև նախարարն ուղևորվել է Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ և Դեբեդավան գյուղական բնակավայրեր, համայնքային կարիքների և խնդիրների մասին զրուցել տեղի բնակիչների հետ, խնդրել նրանց համայնքներում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնել Ուկրաինայի հայերի Ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանին, ով սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու նպատակով  նախարարի հետ շրջայց էր իրականացնում մարզում։ 

Այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում են ունեցել Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշորացված համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Տեղեկանալով համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների մասին՝ նախարարն ընդգծել է վարչական ղեկավարների կողմից համայնքյային միջոցների նպատակային օգտագործման և դրանց հաշվետվողականության անհրաժեշտությունը։  Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև հանրության համար թափանցիկ և հասանելի գործելաոճի որդեգրումը և այս հարցում ավագանու դերակատարության բարձրացումը։ 

«Բացի հասարակության հետևողականությունից, պահանջվում է նաև ավագանու հետևողակությունը։ Ավագանին պետք է իմանա, որ իրեն տրված մանդատով հանրությունը պատվիրակում է գործել համայնքի շահերին համապատասխան՝ նպատակային և արդյունավետ օգտագործելով բյուջետային միջոցները»,-նշել է նախարարը։ 

Օրվա ավարտին նախարարը եղել է նաև սահմանապահ Բերքաբեր համայնքում, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Արզումանյանի և համայնքի ակտիվի հետ։ 

«Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից։ Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանապահ համայնքի բնակիչը չկտրվի իր հողից և կարողանա ապրել ու արարել այնտեղ»,- Բերքաբերի բնակիչներին է դիմել է նախարարը և ընդգծել, որ սահմանապահ համայնքերը մշտապես լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Բերքաբերցիների հետ զրույցում նախարարը քննարկել է համայնքի զարգացման հնարավորությունները, առկա հիմնախնդիրները  և հնարավոր ներդրումների միջոցով սահմանապահ համայնքը զարգացնելու ուղիները։  

Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են վարչական շրջաններում խմելու և ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության հիմնախնդիրներին։ Նախարարը ներկայացրել է սուբվենցիայի ծրագրերի միջոցով  դրանք լուծելու կարևորությունը և արտասահմանի հայ գործարարների ներուժը սահմանապահ համայնքներ ուղղորդելու հեռանկարները։  
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%