Ереван, 08.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Տրաֆարետայինից անցում հայեցակարգային որոշակիության. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայաստանյան լրատվական հարթակներում ակտիվորեն շրջանառվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը արտասահմանյան պարբերականներից մեկին (EAdaily): Հարցազրույցում նախարարը բավական կոշտ ու հստակ գնահատականներ է տալիս տարածաշրջանում ռազմական դրության և, կարելի է ասել, հայկական կողմի ռազմական դոկտրինին: Տոնոյանը մասնավորապես շեշտում է, որ հայկական կողմը բոլորովին էլ չի պատրաստվում լինել խաղաղություն խնդրողի դերում: Պաշտպանության նախարարի այս հայտարարությունն ինչ–որ տեղ ելակետային է, քանի որ մինչ օրս մենք սովորել ենք տեսնել տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին տրաֆարետային հայտարարություններ:

Նախարարի հարցազրույցում հնչած տեսակետներն ու մոտեցումները, անշուշտ, չափազանց դրական ոգևորություն ապահովեցին: Միաժամանակ պետք է շեշտել, որ եթե Տոնոյանի մոտեցումները դիտարկենք մի շարք իրադարձությունների համատեքստում, ապա կտեսնենք, որ գործ ունենք Հայաստանի արտաքին ռազմաքաղաքական հայեցակարգում ընթացող շտկումների հետ: Չմոռանանք, որ այս հարցազրույցին հաջորդեց Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը, իսկ նախորդեցին Փանիկի միջադեպերը, Նիկոլ Փաշինյանի կոշտ գնահատականը, Հայաստանի ինքնիշխանության դեմ սադրանքների բացառման առումով և վերջապես մամլո ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած այն միտքը, թե ինքը չի կասկածում, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր լծակները պատերազմը կանխելու համար: 

Այս արտահայտությունն ավելի շատ նշանակում էր հենց հակառակը` որ Փաշինյանը կասկածներ ունի, թե Ռուսաստանը կարող է գնալ շփման գծում սադրանքներ հրահրելու ճանապարհով, ինչպես եղել է բազմիցս: Ի դեպ, այդպիսի կասկածներ ունենք շատերս, առավել ևս, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ վերլուծությունները հաճախ հանգեցնում են այն մտքին, որ ռուսական որոշակի բարձրաստիճան օղակներ առնվազն տեղյակ են եղել ադրբեջանական ագրեսիայի մասին: Սակայն սա թողնենք մի կողմ: 

Ըստ էության, Տոնոյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հայտարարության շարունակությունն էր և, կարելի է ասել, այս երկու հայտարարությունները միասին Հայաստանի հայտարարությունն էր, որը կարող ենք վերծանել մոտավորապես այսպես.

«Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես իր դաշնակից և վստահ է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի` տարածաշրջանում պատերազմը բացառելու ուղղությամբ, սակայն Հայաստանը նաև շեշտում է, որ ունի բավարար ներուժ ոչ միայն դիմակայելու ցանկացած ագրեսիայի, այլև համապատասխան ռազմական գործողությունների միջոցով տարածաշրջանում պարտադրի խաղաղություն»: Այլ կերպ ասած` հայկական կողմը վարչապետի և պաշտպանության նախարարի բերանով պարզապես սաստում է Ռուսաստանին և, ամենակարևորը, զգուշացնում, որ սահմանային լարվածությունը որպես կոմպրոմատ չօգտագործվի Հայաստանի դեմ: 

Բնական է` նման դիրքորոշումը բերելու է ռուսական որոշակի շրջանակների ակտիվ հակաքարոզչության և մեղադրանքների, սակայն, դա էլ, ինչպես ասում են, սովորելու վրա է, և, թերևս, առաջիկայում մեր դաշնակիցները ևս կհասկանան, որ Հայաստանում փոխվել է իրողություն, իհարկե, այդ իրողությունը չի բերելու ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների անդամահատումների` անկախ սրացումներից, բայց և չի լինելու նախկինի նման, երբ Հայաստանի սուվերենությունը հաճախ երկրորդային գործոնի կարգավիճակում էր լինում: 

Ըստ էության, հենց այս համատեքստում պաշտպանության նախարարի հայտարարությունները շատ ավելի են արժևորվում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»