Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հրաժեշտ զենքի՞ն, թե՞ զենքով՝ քաղաքականություն. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և ՊՊԾ գունդ գրաված խմբավորումը, որն ինքնահռչակվեց «Սասնա ծռեր» անվամբ, հրապարակել են հայտարարություն, համաձայն որի նրանք պատրաստվում են քաղաքական կուսակցություն հիմնել: Հայտարարության տակ ստորագրած Ժիրայր Սեֆիլ յանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում երիտասարդներին միանալ իրենց և գործուն մասնակցություն ունենալ, հետ բերել «կորցրած հայրենիքը և վերստանձնել Հայկ Նահապետի առաքելության ու պատգամների իրականացումը»:

Հիրավի, ցնցող տեքստ է, որը հասնում է յուրաքանչյուրիս հոգում գտնվող ամենանուրբ լարերին ու ազգային նվիրական երազանքների ամենախոր հեռուները: Վերջապես, այս նոր ու ոգեղեն քաղաքական ուժը պատերազմ կհայտարարի մեր երեք կամ էլ բոլոր հարևաններին ու հետ կբերի մեր կորցրած հայրենիքը, վերջապես կլուծվի ասորական արշավանքների՝ դարերից եկող վրեժը, վերջապես Ստամբուլն արյան ծով կդառնա, չնայած այս հարցում Դաշնակցության գործոնը կա, բայց դե, ոչինչ, փոխզիջումային տարբերակներ կգտնվեն: Եվ վերջապես, ամենակարևորը, կստեղծվի մի կուսակցություն, որը վեր կլինի և՛ քաղաքականից, և՛ կուսակցականից և կամբողջացնի հայաստանյան հասարակության մեջ առկա անառողջ, կիսաահաբեկչական, մաուզերիստական ու հարակից տրամադրություններ ունեցող, թեկուզ և փոքր, սակայն գոյություն ունեցող տարրերի հինավուրց բաղձանքը: 

Մենք, անշուշտ, կարող էինք անուշադրության մատնել նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին այս լուրը, որովհետև նախընտրական շրջափուլ է, իսկ նման պահերին ի հայտ եկող տարբեր ծագումնաբանության քաղաքական կազմակերպություններն առավել քան սպասելի են: Սակայն այստեղ հարցը վերաբերում է այնպիսի կազմակերպությունների քաղաքական կուսակցություններ դառնալուն, որոնք իրենց բովանդակությամբ ու գործունեությամբ կիսաահաբեկչական տպավորություն են թողնում: Այսօր, երբ դեռ հստակ չէ, թե ՊՊԾ գունդ գրաված զինված խմբավորումը ինչպիսի բնույթ ունի, երբ չկա դրա իրավական ու քաղաքական գնահատականը, նրանք պատրաստվում են դեռ մի հատ էլ վերափոխվել քաղաքական կազմակերպության, չնայած կարծես թե «Հիմնադիր խորհրդարանը» արդեն իսկ քաղաքական կազմակերպություն էր, սակայն չխորանանք:

Փաստացի, այսօր քաղաքական–կուսակցական գործունեության հայտ է ներկայացնում մի խմբավորում, որը մինչ այս այդ գործունեությունը պատկերացնում էր զինված հաձակումներով ու ոստիկանների սպանությամբ, որը նույնիսկ չի էլ հայտարարում, թե այլևս բացառում է զինված գործունեությունը: Իսկ կա՞ արդյոք երաշխիք, որ ապագայում նույն այս խմբավորումը հերթական անգամ չի փորձի զենքի դիմել, կա՞ արդյոք երաշխիք, որ այս խմբավորումը չի փորձի հաջորդ անգամ հարձակման թիրախ դարձնել, օրինակ, խորհրդարանը, չէ՞ որ մենք դա տեսել ենք: Այս ամենից զատ, չի բացառվում, որ կգտնվեն տարբեր ուժային կենտրոններ ու քաղաքական կազմավորումներ, որոնք կցանկանան օգտագործել զինված խմբավորման ներուժն ու համակիրներին (վերջիններս, ցավոք, գոյություն ունեն), ի դեպ` սա նույնպես տեսել ենք ոչ վաղ անցյալում, երբ խորհրդարանական ընտրություններում ՊՊԾ գունդ գրավողների քաղաքական ներկայացուցիչն էր դառել ՕՐՕ դաշինքը (Օհանյան–Րաֆֆի– Օսկանյան), և փառք պետք է տանք հասարակական սթափությանը, որ նման ուժերը չհայտնվեցին ԱԺ–ում: 

Վերջապես, այս հայտարարությունը առիթ է, որպեսզի Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը զուգահեռ, արմատական փոփոխության ենթարկվի նաև կուսակցությունների մասին օրենսդրական ամբողջ փաթեթը, որպեսզի ցանկացած անհայտ ծագման միավոր չփորձի դառնալ քաղաքական կուսակցություն և առավելագույնը վտանգ, նվազագույնը գլխացավանք լինի պետության համար:

Հ.Գ. Հա, մեկ էլ կարելի ՞ է իմանալ, թե ինչո՞ւ է կոչն ուղղված միայն երիտասարդներին, իսկ միջին ու ավագ սերնդի վրա մարդիկ փաստորեն թքած ունեն, ներողություն նման արտահայտության համար: Թե կարծում են երիտասարդների ուղեղները «լվանալն» ավելի հեշտ է` պաթոսախառն տեքստերով…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%