Ադրբեջանը ՊԲ զորամասերի ուղղությամբ կրակել է ականանետերից
МЕЖДУНАРОДНОЕՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝արձակելով 7 արկ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



