Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարևոր չէ դերասան կամ ինժեներ լինելը, կարևորն ընտրման չափանիշներն են. «Փաստ»

ОБЩЕСТВО
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու, այն է` քաղաքապետի անուղղակի ընտրությունները լրջագույն փորձաքար են դառնալու Հայաստանում կատարված գործընթացների, եթե շատ եք ուզում` հեղափոխության համար: Ըստ էության, այս ընտրությունները լինելու են ոչ միայն նախավարժանք խորհրդարանական ընտրություններից առաջ, այլև ցույց են տալու այն ուղղությունը, որով ընթանալու են հետագա զարգացումները:

Հենց այս տեսանկյունից է, որ առաջ է գալիս քաղաքապետի թեկնածուի ընտրության ընդհանուր սկզբունքներն ու չափորոշիչները: Ինչպես արդեն հայտնի է, ՔՊ վարչության նիստում ինքնառաջադրվել է 4 թեկնածու` Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը, սակայն, ինչպես նշվում է, այս ցանկը դեռ վերջնական չէ և կարող են լինել նաև այլ թեկնածուներ:

Թեկնածուներից վարչությունը կընտրի մեկին, որն էլ կգլխավորի ցուցակը: Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ ՀԱԿ կուսակցությունում նույնպես կողմնորոշվել են և ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: 

Մյուս կուսակցություններում նույնպես հնչում են տարբեր թեկնածուների անուններ, որոնք, սակայն, դեռևս հաստատված չեն: 

Ըստ էության, առաջիկայում բոլոր թեկնածուների անուններն էլ հայտնի կդառնան հանրությանը, սակայն այդ անունների մասին չէ, որ կցանկանայինք խոսել:

Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական և ոչ միայն քաղաքական կարևորությունը դժվար է թերագնահատել, ուստի այս տեսանկյունից թեկնածուների անուններից շատ ավելի էական ու առանցքային են այն սկզբունքները, որոնցով ընտրվելու են քաղաքապետի թեկնածուները: Այսօր տարբեր հարթակներում քննադատություն  է հնչում, օրինակ, Հայկ Մարությանի թեկնածության վերաբերյալ: Այս քննադատության ելակետը միայն Մարությանի զբաղմունքն է, նույնիսկ ոչ թե մասնագիտությունը, քանի որ Մարությանը մասնագիտությամբ ինժեներ է: Կարծում ենք` միայն այս մոտեցմամբ գնահատական տալ այս կամ այն թեկնածուի ընդունելի կամ ոչ ընդունելի լինելուն, բավական պարզունակ է, քանի որ նույն հաջողությամբ կարելի է ասել, թե ինչպես կարող է մասնագիտությամբ ուսուցիչը, ֆիզիկոսը, բանասերը կամ պատմաբանը լինել քաղաքապետ, նախարար կամ վարչապետ: 

Սակայն հենց այստեղից է բխում այն հարցը, թե ինչպիսի սկզբունքներով են ընտրվելու թեկնածուները, ի՞նչ չափանիշների և չափորոշիչների պետք է նրանք համապատասխանեն, ի՞նչ պատկերացումներ ունեն Երևանի կառավարման, զարգացման ու կազմակերպման խնդիրների շուրջ, վերջապես ինչքանո՞վ են հաղորդակից Երևանի հիմնախնդիրների արմատներին: Ի վերջո, Երևանը բազմաթիվ հասարակական, տնտեսական, քաղաքական ու սոցիալական շերտերի ամբողջություն է` իր բարդագույն խնդիրներով` սկսած երթևեկությունից, վերջացրած քաղաքային միջավայրով ու կոլորիտով: Հենց սա է կարևորագույն խնդիրը, որի շուրջ պետք է խորհեն ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները: Այս իրավիճակում, գուցե և թափանցիկության օրինակ է կուսակցության ներսում թեկնածուների ինքնառաջադրումն ու այնուհետև ընտրությունը, սակայն միևնույն ժամանակ դա նաև տարօրինակ է, քանի որ կարծես թե ցանկացած մեկը կարող է ինքնառաջադրվել և անհրաժեշտ քանակությամբ համակիրների բանակ ունենալով կուսակցության ներսում, դառնալ թեկնածու և, հնարավոր է, քաղաքապետ: 

Արդյոք միայն սեփական կուսակցության ներսում համակիրների քանակը բավարա՞ր է Երևանի քաղաքապետ լինելու համար, ի վերջո, վերջինս լինելու է ոչ թե կուսակցության ներկայացուցիչ պաշտոնյա, այլ խոշոր վարչատարածքային միավորի, կարելի է ասել, Հայաստանի մեկ երրորդի ղեկավարը, ինչը պարզապես նշանակում է, որ քաղաքապետի անձը պետք է ընտրվի առնվազն վերկուսակցական սկզբունքներով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%