Թուրքիայում հեղաշրջման փորձից մինչ օրս իշխանություններին դեռ չի հաջողվել ամբողջովին «մաքրել» բանակը․ նախարար
ПОЛИТИКАԹուրքիայի պաշտպանության նոր նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից մինչ օրս նրանց դեռ չի հաջողվել ամբողջովին «մաքրել» բանակը գյուլենականներից, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի Զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Նա շեշտել է, որ իրենք վճռական ենք լինելու ու ցանկանում են ամբողջապես «ավարտին հասցնել այդ գործը»։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



