Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եթե ՌԴ-ը բարձրացնի գազի գինը՝ դա կլինի քաղաքական որոշում, տնտեսական բաղադրիչը հօգուտ գազի գնի իջեցման է. Վ. Դավթյան

ПОЛИТИКА

 

Նման որոշման մասին խոսակցությունները դեռևս միայն մեր մամուլում է հրապարակված, ու որևէ պաշտոնական տեղեկատվություն ՌԴ-ից կամ Գազպրոմից չկա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում և տարվա վերջին կբարձրացնի գազի սակագինը: Սակայն Դավթյանն ասաց, որ եթե պատկերացնենք, որ նման որոշում կա, ապա դրա համար չկա տնտեսական հիմք, որոշումը լինելու է զուտ քաղաքական հարթության մեջ:

«Պարզ է, որ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ՀՀ-ում, որքան էլ պնդենք, որ ներքին են, միևնույն է,  ունի որոշակի աշխարհաքաղաքական արտացոլումներ: Այստեղ պարզ է դառնում, որ կան մի շարք հարցեր, որոնց շրջանակներում ՀՀ-ն ու ՌԴ-ն չեն կարողանում գալ ընդհանուր կոնսենսուսի, չնայած հայտարարություններին, որ երկուսն էլ ցանկանում են զարգացնել երկկողմ հարաբերությունները:

 

 Այստեղ կարելի եզրակացություն անել, որը ՌԴ-ն կարող է օգտագործել իր ավանդական գործիքը՝  Գազպրոմի կողմից վարվող սակագնային քաղաքականությունը, որը վերջին տարիներին ԱՊՀ տարածքում, ԵՄ  տարածքում որպես աշխարհաքաղաքական գործիք է կիրառվում»,- ասաց նա:


Փորձագետը նշեց, որ եթե հարցերը դիտարկում ենք զուտ տնտեսագիտական տիրույթում, ապա վերջին տարիներին գազի գնի անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ, ինչը եղավ 2013-2014 թթ.: Նա նկատեց, որ ավանդաբար նավթի գներն ուղղակիորեն ազդում են գազի գնի վրա:

«Եթե հետևենք ռուսական գազի գնի դինամիկային՝ մասնավորապես ՀՀ-ի համար սահմանվող, ապա կտեսնենք, որ հենց այս ժամանակաշրջանում մեկը մյուսի հետևից անկում արձանագրվեց՝ 198 դոլարից 150 դոլարի է հասել, իհարկե, սրան պետք է գումարել նաև ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Այս պարագայում բարձրացման համար  ՌԴ-ի միակ արգումենտն այն է, որ վերջին 1 տարվա ընթացքում համաշխարհային նավթի շուկան կայունացել է, գինը բարձրացել է՝ 75-80 դոլարի շրջակայքում է տատանվում, հետևաբար, սա ուղղակիորեն անդրադառնում է գազի գնի գոյացման վրա»,- հավելեց Վահե Դավթյանը:

Միևնույն ժամանակ նա զուգահեռներ անցկացրեց ԵԱՏՄ այլ երկրների հետ և հայտարարեց, որ իրականում ՀՀ-ն ՌԴ-ից բացառիկ գնով չի գազ ձեռք բերում, ինչպես հայտարարում են ներկայիս ու նախկին իշխանությունները: Նրա խոսքով՝ ՀՀ-ն գազը ձեռք է բերում ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր գնով, ավելին՝ Բելառուսի համար վերջին տարիներին գազի գինը մի քանի անգամ նվազեցվել է:

«Նույնիսկ այս պայմաններում Բելառուսը շարունակում է պահանջատեր լինել ու պարբերաբար կոշտ հայտարարություններով է հանդես գալիս: Մյուս կողմից էլ ՀՀ-ի համար գազի գնագոյացումը դիտարկել զուտ տնտեսական ու շուկայական տրամաբանության մեջ, սխալ է, որովհետև ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, մասնակցում է աշխարհաքաղաքական մի խոշոր նախագծի, և պետք է օգտվի նաև համապատասխան արտոնություններից: Անդամակցությունը ԵԱՏՄ-ին այսօր հիմք է տալիս  մտածելու, որ գազի գինը կարող են իջեցնել 15 դոլարով՝ հասցնելով 135 դոլարի, սա ասում եմ՝ հիմնվելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վրա»,- ընդգծեց Վահե Դավթյանը:

Ինչ վերբերում է իշխանությունների գործողություններին, Վահե Դավթյանը նկատեց, որ իշխանությունը, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի քանի անգամ հայտարարել է, որ ՌԴ-ն բացառիկ գնով է գազ մատակարարում ՀՀ-ին: Դավթյանը հավելեց՝ այս դրույթը նոր չէ, քանի որ նախկին իշխանությունն էլ ասում էր, որ գազի գինը բավականին ցածր է սահմանին. «Այս հոգեբանությունից մենք պետք է ձերբազատվենք, որովհետև դա այդպես չէ, որևէ բացառիկություն ՀՀ շուկայի համար չի կիրառվում: Բանն այն է, որ ՌԴ-ն աշխարհում ապահովում է գազի ամենացածր ինքնարժեքը, սա է թերևս պատճառ, որ տարբեր աշխարհաքաղաքական խնդիրների, սանկցիաների պարագայում, միևնույն է, ԵՄ-ն հայտարարում է, որ շարունակում է գազ ձեռք բերել ՌԴ-ից, ավելին՝ նոր Հյուսիսային հոսք գազատարն է  բացում»,- շարունակեց նա:

Էներգետիկ ոլորի փորձագետը կարծում է, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, հնարավորություններ ունի ավելի ճկուն սակագնային քաղաքականության, եթե գազի գնի բարձրացման գնա ՌԴ-ն: Դավթյանը շեշտեց, եթե ՀՀ-ի համար լինի գազի գնի բարձրացում, ապա դա կլինի քաղաքական, այլ ոչ թե տնտեսական իրողություններով պայմանավորված, քանի որ տնտեսականը խոսում է հօգուտ գազի սակագնի նվազեցման: Նա նաև նկատեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում որոշված է, որ մինչև 2025 թ. պետք է գործի դրվի միասնական գազի շուկայի մոդել, ինչը գազի առևտուրն ավելի ճկուն ու ապաքաղաքականացված կդարձնի, և սա միտված է սակագների իջեցմանը:

«Մենք գիտենք, որ ՀՀ-ում գազի գինը երկրի ներսում 2 անգամ աճում է, քանի որ 150 դոլարով ձեռք են բերում և 290 ու մի փոքր ավել վաճառում: Սա հիմք է տալիս մտածելու, որ, եթե անգամ բարձրացում լինի, որն ամենահոռետեսական մոտեցմամբ 10 տոկոս կլինի, միևնույն է, հնարավորություն կա երկրի ներսում առկա մարժինալության շնորհիվ ներքին սակագնային կայունություն ապահովել»,- ավելացրեց Վահե Դավթյանը:

Հարցին, հաշվի առնելով, որ նոր կառավարությունը խոսում էր գազի սակագնի իջեցման մասին, հնարավո՞ր է՝ բարձրացման կանխմանն ուղղված քայլեր անի, Վահե Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, գազի գնի բարձրացումն ուղղակի հարված է նոր իշխանություններին: Բայց ես հետևել եմ կառավարության հռետորաբանությանը, իսկ նրանք նախևառաջ խոսում էին երկրի ներսում գազի գնագոյացման մասին, իսկ սահմանին գազի գինը կառավարության տիրույթում չէ: Պետք է  որոշակի նախաձեռնություններով հանդես գալ»:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян