Ռուսաստանում հաշմանդամություն ունեցող տղամարդուն լքել են կղզում, որտեղ նա մնացել է 5 օր առանց ջրի և սննդի
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզի մեջ մտնող Կոռովյեվո կղզում հայտնաբերվել է հաշմանդամություն ունեցող տղամարդ, ում այնտեղ լքել է իր ընկերը, տղամարդն այստեղ մնացել է 5 օր՝ չունենալով սնունդ և ջուր։
Ինչպես փոխանցում է life.ru-ն, կղզում օրեր շարունակ միայնակ մնացած Նովոսիբիրսկի բնակչին այստեղ տեսել է կղզի ժամանած ձկնորսներից մեկը։ Այնուհհետև օգնության են շտապել փրկարարները։ Պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող տղամարդն այդ օրերի ընթացքում մնացել է վրանում՝ չունենալով ո՛չ ջուր, ո՛չ ուտելիք։
Փրկարարները նրան լաստանավով տեղափոխել են ափ, որտեղ տուժածին արդեն սպասում էր շտապօգնության մեքենան։ Նրա ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



