Առաջիկայում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի:
Երևան քաղաքում` հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +39…+41 աստիճան:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



