Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն
СПОРТԻտալիայի Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում, մինչև 15 տարեկան ծանրորդների պայքարում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 261 կգ արդյունք` պոկելով 115 կգ և հրելով 146 կգ։
Հրում վարժությունում գրանցած 146 կգ-ը Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդի կրկնություն է եղել: Ռեկորդը պատկանում է հունգարացի Ադրիան Տերեբեսիին։ Կարապետյանը նաև փորձել է գերազանցել ռեկորդը, սակայն ձախողել է մոտեցումը: Ծանրաձողն այդ պահին կշռում էր 152 կգ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



