Հրդեհ Արտաշատում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՀուլիսի 28-ին, ժամը 18:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմաբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել են պատշգամբը՝ 5 քմ, օդորակիչը՝ մասամբ, մեկ բազմոց և կենցաղային իրեր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



