Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Արա Խաչատուրյանին:
Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլի 7-ին Մարսելից և ավարտվել հուլիսի 21-ին՝ Երևանում: Մարաթոնի ընթացքում Արա Խաչատուրյանն անցել է 11 երկիր, 500 քաղաք՝ հաղթահարելով շուրջ 5000 կմ տարածություն: Նա կարևորել է երիտասարդների շրջանում կրթության և խաղաղության գնահատման խնդիրը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արա Խաչատուրյանի նախաձեռնությունը կամքի և համառության լավագույն օրինակ է՝ հաջողություններ մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



