Ականատեսները նկարահանել են զբոսաշրջիկների վրա շնաձկան հարձակման անհաջող փորձը
ЛАЙФՉինաստանում Հայնան կղզու Դադունհայ հանգստավայրում ահռելի շնաձուկը մոտեցել ծանծաղուտին եւ փորձել հարձակվել լողափում հանգստացողների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է, որ մոտ 2 մետր երկարության շնաձուկը ջրում դես ու դեն է նետվում՝ փորձելով կծել իրեն շրջապատած թեկուզ մեկ մարդու:
Ընդ որում՝ զբոսաշրջիկներն ամենեւին չեն մտահոգվում զգուշավորության մասին եւ շարունակում են տեղի ունեցողը նկարահանել գիշատչից ընդամենը 2 մետր հեռավորությամբ:
Ավելի վաղ Ավստրալիայում նկարահանել էին կնոջը ջրի տակ տանելու շնաձկան փորձը: Տուժողը նավակից փորձում էր կերակրել ժանգագույն դայակ-շնաձկների տեսակի ներկայացուցիչներին, սակայն կենդանին ուտելիքը ճանկել էր մատների հետ միասին եւ կնոջը ջուրը գցել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



