Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)
ОБЩЕСТВОՌիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Չինաստանի Ուսի քաղաքում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի թիմը (Յանա Եգորյան, Սոֆիա Պոզդնյակովա, Սոֆյա Վելիկայա, Սվետլանա Շեւելեւա) պարտվել է Ֆրանսիայի հավաքականին եւ գրավել երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր է դարձել Հարավային Կորեայի թիմը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության թրամարտի անհատական պայքարում Յանա Եգորյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Չեմպիոն էր հռչակվել նրա թիմակից Սոֆիա Պոզդնյակովան, իսկ Սոֆյա Վելիկայան արժանացել էր արծաթե մեդալի:


1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



