Սումգայիթում ավտոտեխսպասարկման կետի մոտ պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում ավտոտեխսպասարկման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 4 քաղաքացիները մահացել են հիվանդանոցում, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Սումգայիթ քաղաքում, պայթյունը որոտացել է ավտոտեխսպասարկման կետի՝ մեքենաների կայանման համար նախատեսված հատվածում։
4 հոգի ստացել էին մարմնական լուրջ վնասվածքներ, նրանց տեղափոխել էին հիվանդանոց։ Աղբյուրը նշում է, որ չնայած բժիշկների կողմից գործադրված ջանքերին՝ վիրավորների կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածներից երեքը տեխսպասարկման կետի աշխատողներ են, մեկը՝ մեքենայի վարորդ։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



