Մոսկվայում երեք աղջիկներ սպանել են իրենց հորը ՝ «երկար տարիների հոգեկան տառապանքների պատճառով»
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի հյուսիս-արևելքում երեք աղջիկներ սպանել են իրենց հորը՝ նրա դեմ ունեցած անձնական հակակրանքի պատճառով, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ մահացածի դուստրերը 17, 18 և 19 տարեկան են։
Հուլիսի 27-ին 57-ամյա սպանված տղամարդու դին հայտնաբերվել է Մոսկվայի Ալտուֆյեվսկի պողոտայի նրանց տանը․ մարմնի վրա առկա են եղել կտրող-ծակող գործիքի բազմաթիվ հետքեր։
Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են մահացածի երեք աղջիկները, որոնք խոստովանել են իրենց մեղքն ու նշել, որ նման քայլի դրդապատճառ է հանդիսացել հոր հանդեպ նրանց ունեցած անձնական հակակրանքը, որը հետևանք է նրանց «երկար տարիների հոգեկան տառապանքների»։
Նշվում է, որ աղջիկներին արդեն մեղադրանք է առաջադրվել․ ենթադրվում է, որ որպես նախնական խափանման միջոց կընտրվի կալանքը։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



