Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ-վրացական հարաբերությունների մերձեցումը՝ մեսիջ Ադրբեջանին և Թուրքիային. վրացագետ

ИНТЕРВЬЮ

Անցած շաբաթվա վերջում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Past.am-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ էրոյանցը խոսել է այցի արդյունավետության մասին: Ըստ Էրոյանցի՝ այս փոխայցերը հիմք են տալիս մտածելու, որ հետագայում նույնպես հայ-վրացական հարաբերությունները շարունակելու են զարգանալ դրական հարթության մեջ, և այն խնդիրները, որոնք ենթադրվում էին, որ պետք է ի հայտ գան երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուց հետո, նույնպես հօդս ցնդեցին:

«Թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ղեկավարները բարձրաձայնում են, որ կողմերը կարողացան օգուտ քաղել: Այդ մասին խոսեց նախագահ Մարգվելաշվիլին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, ով ևս բավական ջերմ խոսեց հայ-վրացական հարաբերությունների մասին: Իսկ նախագահի այցի մասին նա հայտարարեց, որ դա ուղղակի այցելություն չէ, նույնիսկ եթե բարեկամ երկրի նախագահն է այցելում, այդուհանդերձ, դա իրենց համար շատ կարևոր է: Կարելի է ենթադրել, որ հայ-վրացական հետագա հարաբերությունների զարգացումը ևս լուրջ ձեռքերումներ արձանագրելու հույսեր է ներշնչում»,- նշեց Էրոյանցը:

Նրա խոսքով՝ բավականին հետաքրքիր է այն հանգամանքը, որ փոխայցելություններն այսօր ավելի շատ են, քան Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ: «Սա խոսում է առկա դրական դինամիկայի մասին: Այդ այցերն են, որ նպաստում և խթան են հանդիսանում կողմերի միջև ձեռք բերվող պայմանավորվածություններն ի կատար ածելու համար: Եթե հետևենք ընդհանուր զարգացումներին, կարծում եմ, որ վերջին 1-2 տարվա ընթացքում բավականին լուրջ հաջողություններ կան, ինչը նաև բարձրաձայնվեց ՀՀ նախագահի այցի ժամանակ: Նշեմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փոխվստահության մթնոլորտում են: Երկու երկրները միմյանց լավ են հասկանում տարածաշրջանում տիրող իրադարձությունների համատեքստում, բավականին ազատ և անկաշկանդ մթնոլորտում է տեղի ունենում շփումը: Այդ մասին հայտարարեց նաև իրենց Աժ նախագահը» ,-ընդգծում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ վրացի պաշտոնյաների հայտարարությունները վկայում են վերջիններիս բարյացկամության մասին:

«Խոսվեց սահմանային «Բարեկամության կամուրջի» շինարարության մասին: Թբիլիսիում ՀՀ նախագահը մասնակցեց Սուրբ Գևորգ եկեղեցու բացման արարողությանը, որը վերանորոգվեց թե՛ հայ, թե՛ վրացի բարերարների շնորհիվ: Նաև այդ գործում իր ֆինանսական մասնակցությունն ուներ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Իվանիշվին նշում էր, որ մշակութային օջախների և եկեղեցիների պատկանելության մասով հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ կան, բայց կարևոր է դրանց պահպանումը, որ հետո մասնագետները որոշեն դրանց պատկանելության հարցը»,- հիշեցնում է Վրաստանի հարցերով փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ վրացական լրատվամիջոցներում այս այցելությունը կարևորվեց նաև Իրանից Վրաստան՝ Հայաստանի միջոցով երկաթգծի անցկացման հարցի տեսանկյունից: «Նշվում էր, որ այցն անակնկալ է: Իմ կարծիքով՝ նման այցելությունը չէր կարող անակնկալ լինել: Ընդհանուր առմամբ, սա նաև մեսիջ էր Թուրքիային և Ադրբեջանին, որոնք արձանագրում են այդ փաստն ու խանդով են մոտենում այդ ամենին: Նույնիսկ իշխանությունների ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանը դավաճանում է, հարաբերություններ է զարգացնում իր բարեկամի թշնամու հետ:

Վրաստանի ներկա իշխանությունները վարում են մի քաղաքականություն, որը դուր չի գալիս ադրբեջանցիներին: Նրանք փորձում են չեզոքացնել ադբրեջանական էներգետիկ մենաշնորհը՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ներգրավելով: Այդ մասին բացահայտ խոսում է Իվանիշվիլին, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն»,- փաստում է Ալիկ Էրոյանը՝ հավելելով , որ վերջերս նկատվում է վրաց-ադրեջանական հարաբերությունների սառեցում:

Լևոն Փանոսյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри