Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատգամավորները դեմ են վառելիքի, օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում նախատեսող նախագծին

ОБЩЕСТВО

Ազգային ժողովի պատգամավորները դեմ են որոշ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը, որի վերաբերյալ կառավարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: Ազգային ժողովում «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց ելույթներում նշեցին, որ Հա յաստանում առկա տնտեսական բարդ իրավիճակում վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն անընդունելի է, քանի որ դա հանգեցնելու է այդ ապրանքների գների թանկացմանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բացահայտ բացասական ազդեցություն թողնող նախագիծ է: Պատգամավորի խոսքով՝ նախաձեռնության հիմնավորումը չի դիմանում որևէ տնտեսագիտական քննադատության: Ըստ նրա՝ չի կարող հիմնավորում լինել այն, որ Հայաստանն այս եղանակով ներդաշնակեցնում է ակցիզային հարկի դրույքաչափերը Եվրասիական տնտեսական միության դրույքաչափերի հետ: «Այս պահին, տնտեսական այս բարդ իրավիճակում մեր առջև խնդիր է դրված ամեն գնով խուսափել ոչ միայն այդ կարևոր ապրանք ների թանկացումից, այլև օգտվել այն հնարավորություններից ու արտոնություններց, որ այդ ապրանքների մասով մեզ տալիս է Եվրասիական տնտեսական միությունը»,- ասաց պատգամավորը: Մինասյանի խոսքով՝ ներկայացված նախագծի ընդունման դեպքում մինչև տարեվերջ Հայաստանում աշխատատեղերի կրճատում և արտադրության ծավալների նվազում կլինի: Նա կառավարությանը կոչ արեց առաջին ընթերցումից հետո նախագծին ընթացք չտալ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների իրականացման դեպքում սպառողական շուկան անցանկալի ցնցումների կենթարկվի: Պատգամավորի խոսքով՝ այս պահին Հայաստանուն տնտեսական իրավիճակը շատ բարդ է, բիզնեսի համար պայմանները ծանր, իսկ բիզնեսի վրա նոր բեռ ավելացնելը անցանկալի հետևանքներ կարող է ունենալ: Միքայել Մելքումյանը ևս կառավարությանը հորդորեց ներկայացված նախագիծը հետ վերցնել՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու դրան, եթե այն ի վերջո դրվի քվեարկության:

Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը դեմ արտահայտվեց նաև քաղաքական մեծամասնության պատգամավորը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս շեշտեց, որ ներկայացված նախագիծն անընդունելի է: «Էլեկտրաէներգիայի գինը նոր ենք բարձրացրել, դեռևս չենք հասցրել գնահատել, թե դա ինչ ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա, դեռևս չենք հաշվել, թե ինչպիսի փոխհատուցում պետք է տանք, որպեսզի աղքատության մակարդակն այդ թանկացման արդյունքում չավելանա, իսկ կառավարությունը բերել է մի նախագիծ, որով առաջարկում է թանկացնել մի շարք կարևորագույն ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափը: Մենք սրանով գներ ենք բարձրացնելու սոցիալական ամենանեղ շերտի համար: Չի կարելի նման բան անել»,- հայտարարեց պատգամավորը:

Հակոբ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, որպեսզի խորհրդարանը դեմ չքվեարկի և չմերժի ներկայացված նախագիծը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նույնպես իր դժգոհությունը հայտնեց ներկայացված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն խնդրահարույց է և լրացուցիչ ու բազմաբովանդակ քննարկումների կարիք ունի: Նա նաև դժգոհեց, որ նախագիծը հանձնաժողովում քննարկելու ժամանակ էլ չի եղել, քանի որ կառավարությունից շատ ուշ են ստացել: Այվազյանն ընդգծեց, որ նախագիծը մանրամասն քննարկումների կարիք ունի:

Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom