Ղրիմի ափերի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ են նկատել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135V հետախուզական ինքնաթիռը նկատել են Ղրիմում՝ Սև ծովի ափի երկայնքով թռչելու ժամանակ: Ինքնաթիռի երթուղին հրապարակվել է Twitter-ի՝ Aircraft Spots էջում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված ինքնաթիռը թռչել է Կրասնոդարի երկրամասի ափի և Ղրիմի հարավային սահմանների երկայնքով, մի քանի անգամ անցել թերակղզու արևմտյան սահմաններով, այնուհետև վերադարձել Կրետեում տեղակայված բազա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուլիսին Սև ծովի վերևում բրիտանական օդանավ են նկատել. այն առնվազն երկու անգամ թռչել է Ղրիմի վրայով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



