Մեկ օրում բիթքոինի արժեքն ընկել է մինչեւ 7,5 հազար դոլար
ЭКОНОМИКАԿրիպտոարժույթ բիթքոինի արժեքը մեկ օրում նվազել է 7 տոկոսով՝ 8 հազար դոլար մակարդակից հասնելով 7,5 հազար դոլարի, վիրտուալ արժույթի վերջին թանկացումը վերլուծաբանները բացատրում են սպեկուլյատիվ աճով: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 7,33 տոկոսով, մինչեւ 7,542 հազար դոլար: Կրիպտոարժույթի վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 7,49 տոկոսով, մինչեւ 7,535 հազար դոլար:
Չորեքշաբթի էժանանում են նաեւ մյուս կրիպտոարժույթները. Ethereum-ն էժանացել է 7,46 տոկոսով, մինչեւ 418,38 դոլար, XPR-ն՝ 2,8 տոկոսով, մինչեւ 0,4289 դոլար, Bitcoin Cash-ը՝ 6,16 տոկոսով, մինչեւ 754,31 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 269,03 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 48,17 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին