Գերմանիայում ձերբակալված իսլամիստը ցանկանում էր ահաբեկչություն իրականացնել որևէ մարդաշատ վայրում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում երկու ամիս առաջ ձերբակալված թունիսցին ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել պայթուցիկ սարքի միջոցով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր դատախազությունից:
Հետաքննության վարկածով՝ ենթադրյալ իսլամիստը սկսել է կազմել Գերմանիայում տարածքում ահաբեկչության ծրագիրը 2018-ի գարնանից: «Նա ցանկանում էր գործի դնել թունավոր նյութով` ռիցինով, լցված պայթուցիկ սարքը որևէ փակ մարդաշատ վայրում: Դեռևս հայտնի չէ, թե նա հասցրել էր ընտրել կոնկրետ նշանակետ (հարձակման համար)»,-ասված է հաղորդագրության մեջ: Դատախազությունը չի մանրամասնել, թե որն է «Փակ մարդաշատ վայրը»: Այս գործով ևս երկու կասկածյալ ձերբակալվել է Թունիսում:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



