Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է. Վ. Սողոմոնյան
ОБЩЕСТВОԵրկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե բացի մարզվելը, Քոչարյանը շարունակո՞ւմ է աշխատել իր գրքի վրա, նշեց, որ անպայման կշարունակի:
«Տեխնիկական խնդիրներ կան համակարգչի հետ կապված, հուսով եմ՝ դրանք իսկապես տեխնիկական են, և անպայման կլուծվեն»,-ասաց նա:
Քոչարյանի փաստաբանների կողմից հրավիրված ասուլիսին փաստաբանները տեղեկացրին, որ շարունակում են հարազատներին արգելել տեսակցել Քոչարյանին, անգամ հեռախոսազրույց ունենալ:
«Մեզ նույնպես այդ հարցը հետաքրքրում է, թե ինչ հիմքով, երբ քննիչի որոշման օրինակը տրամադրեն, կբողոքարկենք»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



