Բրյուսելի օդանավակայանում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել մեկ շարժիչով
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելի միջազգային օդանավակայանում Brussels Airlines ավիաընկերության A 319 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մեկ աշխատող շարժիչով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանից թռիչք կատարելիս ինքնաթիռի շարժիչներից մեկի վրա թռչուն է ընկել, ինչի հետևանքով այն դադարել է աշխատել:
Իսպանական Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա քաղաք ուղևորվող ինքնաթիռի նավապետը խուճապ չստեղծելու համար նախազգուշացրել է ինքնաթիռում գտնվող 150 ուղևորներին, որ տեխնիկական խնդրի պատճառով նա ստիպված է ինքնաթիռը շրջել և վայրէջք կատարել:
Վթարային վայրէջքի ժամանակ ոչ մեկը չի տուժել:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



