Բրազիլիայում կոռուպցիայի համար ազատազրկված նախկին նախագահին առաջադրել են նախագահի պաշտոնին
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայում Աշխատավորների կուսակցությունն առաջադրել է ապրիլի 7-ից կոռուպցիայի համար ազատազրկման դատապարտված երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի թեկնածությունը նախագահի պաշտոնին: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով կուսակցությանը:
«Աշխատավորների կուսակցությունը միավորվել է նախագահի պաշտոնին Լուլա դա Սիլվայի թեկնածությունն առաջադրելու համար»,- գրել է կուսակցությունը:
Նրանք հայտնել են, որ օգոստոսի 15-ին պատրաստվում են գրանցել դա Սիլվայի թեկնածությունը Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանում:
Բրազիլիայի իշխանությունները հետաքննություն են սկսել նախկին նախագահի նկատմամբ դեռ 2013 թվականի մարտին: Դա Սիլվան նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2011 թվականներին:
Բրազիլիայում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



