Դիլիջանի ոլորաններում «Մերսեդեսը» գլորվել է ձորը (ֆոտո)
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 95-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 46-ամյա Ռուբեն Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:
Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



