Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
ОБЩЕСТВОՕգոստոսի 6-ին՝ ժամը 15:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ, օժանդակ շինությունը՝ 30 քմ և 200 հակ անասնակեր։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



