Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա
ОБЩЕСТВОԱդրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում: Տեղի բնակիչներ 24-ամյա Մեխտիև Էլշադ Վիդադին և 14-ամյա Հուսեյնով Ֆարիդ օղլուն պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Նշվում է, որ նշված տարածքներում եղել են վտանգի մասին զգուշացնող տարբերանշաններ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



