Հնդկաստանում ապօրինի ապաստարանից 24 աղջկա են ազատել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ոստիկանությունը 24 աղջկա է ազատել կանանց ապօրինի ապաստարանից: Այս մասին հայտնում է Times of India թերթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկներից մեկին հաջողվել է փախչել ապաստարանից ու ոստիկանություն հասնել: Նա պատմել է, որ գիշերն աղջիկներին տանում էին «սպիտակ, սև ու կարմիր» ավտոմեքենաներով ու վերադարձնում էին վաղ առավոտյան:
Նշվում է, որ ոստիկանությունն ազատել է աղջիկներին ու փակել ապաստարանը: Հաստատության ղեկավարն ու նրա ամուսինը ձերբակալվել են:
Թերթի տվյալների համաձայն՝ ապաստարանի արտոնագրի վավերականության ժամկետը լրացել է 2017 թվականի հուլիսին, սակայն այն շարունակել է աշխատել:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



