Մրգաշատ, Բամբակաշատ, Ալաշկերտ. մարզպետարանը ներկայացնում է Արմավիրում կարկուտից ամենից շատ տուժած համայնքները
ОБЩЕСТВОՀայաստանում օգոստոսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտից Արմավիրի մարզում տուժել է 10-ից ավելի համայնք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մելիքյան:
«Այս պահին կդժվարանամ ասել, թե որ համայնքը որքան է տուժել, սակայն կարող եմ առանձնացնել ամենաշատ տուժածները: Մասնավորապես, Մրգաշատը, Բամբակաշատը, Ալաշկերտը, Սարդարապատն ավելի շատ են վնաս կրել: Հիմնականում խաղողի այգիներն են վնասվել, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում էլ՝ բոստանային կուլտուրաները»,-ասաց Գոռ Մելիքյան:
Նա տեղեկացրեց, որ ներկայում համապատասխան մասնագետներով այցելում են գյուղ առ գյուղ՝ ճշտելու վնասի չափը: Ընդհանուր պատկերը կներկայացվի կառավարությանը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



