Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОՕգոստոսի 12-ին՝ ժամը 12:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ Տ. Պետրոսյան փողոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի հողամասում և հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:28-ին:
Այրվել է խոտածածկույթ (մոտ 2000 քմ), փայտե տնակ՝ մասամբ (3 քմ) և ջերմահարվել 5 պտղատու ծառ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



