Հրդեհ երևանյան բնակարանում. բնակիչը այրվածքներ է ստացել
ОБЩЕСТВОՕգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:
Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



