Ереван, 22.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Սվո Ռաֆի հուղարկավորության օրը ընտանիքի անդամները տարօրինակ բան նկատեցին. Այն ինչ եղել էր այդ օրը սարսափեցրել էր բոլորին

ЛАЙФ

Մոսկվայի կենտրոնում սպանվել էր քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Նա ազգությամբ եզդի էր, բոլորը ճանաչում էին Դեդ Հասան մականվամբ: Օրենքով գողին կրակեցին հենց այն պահին, երբ նա դուրս եկավ Պովարսկայա փողոցում գտնվող «Կարետնիյ դվոր» ռեստորանից: Մարդասպանը գործի էր դրել օպտիկական նշանառության սարքով հրացանը։ Դեդ Հասանիդեմ մահափորձ էին արել նաեւ 2010-ին: Այդ ժամանակ նա հրազենային վնասվածք էր ստացել: Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, որն իր կարիերան սկսել էր 20-ը չբոլորած: Նա չորս դատվածություն ուներ, առաջինը` 19 տարեկանում: Երրորդի ժամանակ` 1966-68-ին, քրեական աշխարհում նա թագադրվեց որպես օրենքով գող: Ռուսական քրեական աշխարհի ամենաակնառու դեմքերից ու Դեդ Հասանի ընկերներից էր Ռաֆայել Բաղդասարյանը, որն իր կյանքի 63 տարիներից 34-ն անցկացրեց ճաղերի ետևում: Քրեական հայ հեղինակության հուղարկավորությանը ներկա էր գողական աշխարհի ամբողջ էլիտան: Բացառություն չէր նաեւ Դեդ Հասանը:

1993 թվական, պատերազմ, համատարած մթություն, ցուրտ: Մարդիկ օրերով լույս չունեին: Երկիրը շրջափակման մեջ էր, տնտեսությունը` կաթվածահար, ատոմակայանը չէր գործում, ժողովուրդը քաղցած էր: Հունիսի վերջ: Սովորական ամռան սովորական երեք օրեր: Ու մեկ էլ անսովոր շռայլություն: Հունիսի 25, 26, 27` 3 օր քաղաքը ողողվում է լույսի մեջ: Աննախադեպ իրադարձություն: Մարդիկ շփոթված էին:Բայց հետո հասկացան եղելությունը. Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում:

Հունիսի 27: Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:

 

Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:

Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով: Նրա մահը լուսաբանեցին շատ թերթեր եւ ոչ միայն հայաստանյան: «Գոլոս Արմենիի», «Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Իզվեստիա», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր»: Քրեական աշխարհի դասականի մահվանն անդրադառնում է նաեւ գերմանական «Վելտ» շաբաթաթերթը: Բառացի թարգմանությամբ «Աշխարհ» նշանակող պարբերականը գրում է. «Հեռու-հեռավոր Հայաստանում, որտեղ այսօր տնտեսական ու քաղաքական բազմաթիվ չլուծված հարցեր կան, կիրակի` հունիսի 27-ին, շքեղ, համաժողովրդական մի թաղում կատարվեց: Հողին հանձնեցին աշխարհին քաջածանոթ Սվո Ռաֆին, որի անունը քաջ հայտնի է նաեւ Գերմանիայի քրեական աշխարհին ու օրինապահներին: Ամենալայն հնարավորությունների տեր Ռաֆայել Բաղդասարյանը քիչ հարցեր չի լուծել նաեւ այստեղ»: Սա հոդվածից մի հատված էր: Իսկ ընդհանրապես Սվո Ռաֆը բոլոր խնդիրներին լուծում տվողի մեծ համբավ ուներ: Ու հենց դրանով էլ պայմանավորված` որոշվում է Սվոյի տապանաքարն այնպես քանդակել, որ նրա ուժն ակնհայտ լինի. քրեական հեղինակությունն անվրդով դեմքով մի ձեռքով խեղդում է վիշապին: Երկիր» թերթը հոդված է հրապարակվում` «Մի թաղման ժամանակագրություն» վերնագրով: «Հունիսի 27-ին` կիրակի օրը, աշխարհահռչակ զակոննի գող Սվոյի թաղումն էր Երեւանում, որին սպանել էին Մոսկվայի Լեֆերտովյան բանտում: Ժամանել էին ամերիկացիներ, նեգրեր, գերմանացիներ, մեծաքանակ ռուսներ, միջինասիացիներ, ասում էին` վայրէջք է կատարել 8 ինքնաթիռ». կարդում ենք 1993 թվականի հունիսի29-ի համարում: Հրապարակման մեջ նկարագրված են նաեւ քրեական աշխարհի հյուրերը` «ժամանած գողերը թիկնեղ ու վիթխարահասակ էին, կարծես ծանրամարտի համաշխարհային հավաք էր: Բոլորը մեծմասամբ սեւազգեստ էին` լայն տաբատ, ատլասե վերնաշապիկ»` գրում է թերթը:

Թափորի մեջ աչքի էր ընկնում հատկապես Ռաֆայելի կինը` Նատաշան: Ռաֆայելը Նատաշայի հետ ծանոթացել էր Թբիլիսիում: Խառնածին էր այդ աղջիկը: Հենց այդ կնոջից էլ քրեական հեղինակությունն ունենում է իր միակ ժառանգորդին` դստերը: Համենայն դեպս միայն նրա մասին է հայտնի:Ռաֆայել Բաղդասարյան, Ռաֆայել Սողոմոնյան, Ռաֆայել Ալեքսանյան` այո, քրեական աշխարհի պարագլուխը 3 անձնագիր ուներ` տարբեր տվյալներով: Հենց այդ փաստաթղթերով էր նա ժամանակին փորձում ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել: Այդ անձնագրերը նրան մեկ անգամ չէ, որ փրկել են: Ու այդպես 63 տարի: Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը ծնվել էր 1930 թվականին` Երեւանում: Որդու ծննդից մեկ տարի առաջ ընտանիքը Հոկտեմբերյանից տեղափոխվել էր մայրաքաղաք: Բնակություն էին հաստատել այսօրվա Շախմատի տան տարածքում գտնվող փայտե տներից մեկում: Հենց այդ թաղամասում էին այդ տարիներին բնակություն հաստատում գյուղից քաղաք եկածները: Հետո Բաղդասարյանների ընտանիքը տուն է ստանում Ալավերդյան փողոցում:

Հենց փողոցում էլ Ռաֆայելը սկսում է իր քրեական կարիերան: Առաջին գողություններն է անում: Հայրը հաճախ է գործի բերումով Հոկտեմբերյան մեկնում, որդին էլ, առիթից օգտվելով, ազատ ժամերն անցկացնում է թաղի տղաների հետ: Դպրոցը թողնում է 6-րդ դասարանում: Հենց դրանով էլ ավարտվում է նրա կրթական ճանապարհը: Փոխարենը հարստանում է նրա բանտային անցյալը:Սվո Ռաֆին օրենքով գող են կարգում 70-ականներին: Նա այնքան գաղտնապահ էր, որ բոլորը կոչում էին «սվոյ պարեն»: Ու հենց այդ կոչումն էլ պատճառ է դառնում, որ Ռաֆայելին կնքեն «Սվոյ» մականվամբ, որը հետո դառնում է Սվո: Այդ տարիներին Ռաֆայելը հարսանիք հիշեցնող հավաք է կազմակերպում Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանում:

Ականատեսը պատմում է` մոտ 600-հոգանոց հավաքն անցել է առանց հարբեցողության, եղել են կենացներ, պարել են, բայց փող չեն ցփնել պարողների ոտքերի տակ: Քրեական հեախուզության վարչության աշխատակիցը հիշում է, որ հյուրերի շարքում եղել են նաեւ նախկին օրենքով գողեր` 8 հոգի: Նրանց համար առանձին սեղան էր հատկացված:Սվո Ռաֆը հիմնականում բնակվում էր Ռուսաստանում: Հանցավոր աշխարհում նրա դերակատարումը մեծացել էր 1988 թվականից` քրեական առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես քրեագետն է պնդում, օրենքով գողը ձեռք է մեկնում տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հայրենիքին: Օգնությունը, ըստ Սերգեյ Գալոյանի, հիմնականում զենքի տեսքով էր:

Սվո Ռաֆի կյանքի այս դրվագը շարունակում է մնալ չհաստատված մի փաստ: Քրեական հետախուզության վարչության` այդ ժամանակվա ղեկավարն անհեթեթ լեգենդ է համարում այս պատմությունը: Իսկ ահա քրեագետը պնդում է, որ պատմածը մի փոքր մասն է միայն բուն եղելության: Ասում է, թե անձամբ է հիշում` ինչպես էին ռուսաստանյան 6 մսի կոմբինատներ աշխատում Հայոց բանակի համար: Զինվորներին պահածոներ էին ուղարկում: Հայաստանցիներին օգնում էին նաեւ տաք հագուստով:Եղել է նման բան, թե ոչ, դժվար է ասել: Պատմությունը միշտ չէ, որ կարողանում է զտել ճշմարտությունը ստից: Երբեմն այդ սուտը մարդու անցյալը փառավորելու համար է հորինվում: Չնայած, պատահում է նաեւ հակառակը: Ինչեւէ, անցնենք Սվո Ռաֆի անձնական կյանքի ամենագունավոր էջին: Լյուբով Ուսպենսկայա: Ռուսական էստրադայի 90-ականների աստղը: Ռաֆայել Բաղդասարյանի մեծ սերը: Զգացմունքները փոխադարձ էին: Հենց այդ զգացմունքների արտահայտությունն էլ դարձավ Լյուբայի «Ջիգյար» երգը:

1992 թվականի դեկտեմբեր: Այդ օրն իրավապահները ներխուժում են Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնվում էին Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտից գտնում են 9 մմ տրամաչափի, խլացուցիչով ինքնաձիգ` Այգրամ: Այն ժամանակ ընդամենը մի քանի հատ կար այդ զենքից: Թողարկում էին հատուկ ծառայությունների համար: Ներխուժում են իրավապահները:

Армянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии