Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին և Ամերիկյան համալսարանի փոխնախագահին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին:
ԱՀ նախագահը կարևորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարևոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



