ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաձայն հրամանի` տարրական դպրոցում (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ:
ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է 2018-19 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



