Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, նախատեսված ժամը 12:00-ից, տեղի չունեցավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ներխուժեցին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մամուլի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ մնացին սրահում, այնուհետև հայտարարեցին, որ իրենք նպատակ ունեին տապալել ասուլիսը, ինչը հաջողվել է: Նրանք լքեցին սրահը, այնուհետև քննարկումների արդյունքում որոշում կայացրին երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



