Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջ. Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ
ОБЩЕСТВОՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
\Հիշեցնենք, որ Իտալիայի Ջենովա քաղաքում երթևեկելի կամրջի փլուզման հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է 35-ի։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



