«Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ
СПОРТԵրևանի «Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ, որտեղ օգոստոսի 16-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափի տեղի «Մաքքաբի» ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում գոլազուրկ ոչ ոքի արդյունքով ավարտեց «Մաքքաբի»-ի հետ հանդիպումը և հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր է պահպանում:
«Մաքքաբի»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենան օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



