Իրանը դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին
МЕЖДУНАРОДНОЕԻրանը լուրջ դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում մի շարք իրանցի ուղևորուհիների նկատմամբ անարգանքի դրսևորման հետ, որոնց անվտանգության ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:
Ինչպես փոխանցում է իրանական «Թանսիմ» գործակալությունը, Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին իրանուհիների հետ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Այս հայտարարությունը հետևել է լրատվամիջոցներում տարածված լուրին, որի համաձայն իրանցի ուղևորուհիներն անարգանքի են ենթարկվել Թբիլիսիից Սպահան թռչելուց առաջ: Քասեմիի խոսքով՝ ստեղծված խնդիրը գտնվում է Վրաստանում Իրանի դեսպանության ուշադրության կենտրոնում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



